ՊՊԾ-ն և վարչապետի աշխատակազմը միասին 1 մլն 538 հազար դրամ արժողության աթոռներ են գնել. «Ժողովուրդ»
![]() Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ պետական պահպանության ծառայությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմը միասին գնել են 1 մլն 538 հազար 564 դրամ արժողությամբ աթոռներ։ ՀՀ ՊՊԾ-ն ձեռք է բերել Samba ֆիրմայի գրասենյակային 16 աթոռ, որն արժեցել է 638 հազար 720 դրամ։ ՀՀ վարչապետի աշխատակազմը ձեռք է բերել Foshan Mike Dowell ֆիրմայի 30 աթոռ, որն արժեցել է 899 հազար 844 դրամ։ Աթոռները մատակարարվել են «Լեվան» ՍՊԸ-ի և «Մեգաօֆիս» ՍՊԸ-ի կողմից։ Գերատեսչությունները ներկայացրել են հստակ սահմանված բնութագիր և գնման առարկայի համար նախատեսված պահանջներ: ՀՀ պետական պահպանության ծառայությունը սահմանել է, որ նստատեղի լայնությունը 45 սմ պետք է լինի, խորությունը մինչև թիկնակ՝ 43 սմ, թիկնակի բարձրությունը նստատեղից՝ 49 սմ, հատակից մինչեւ նստատեղ բարձրությունը՝ 42 սմ, աթոռի ընդհանուր բարձրությունը հատակից մինչև թիկնակի վերին հատվածը՝ 89 սմ: Վարչապետի աշխատակազմի պահանջներն ավելի թանկ են և հարմարավետ՝ գույնը՝ սև, շարժական, մետաղական հիմքով, պաստառապատված կտորով, պլաստմասե արմնկակալով, բռնակներով, պտտվող, նստատեղը եւ թիկնակը՝ սպունգապատ, 30 մմ հաստությամբ, հինգ անիվների վրա, նստատեղը՝ տարբեր դիրքերում ֆիքսելու հնարավորությամբ, նստատեղը՝ բարձրացվող-իջեցվող, նստատեղի լայնությունը՝ 49 սմ, խորությունը՝ 50 սմ, մեջքի հատվածի լայնությունը՝ 50 սմ, իսկ մեջքի բարձրությունը՝ 52 սմ»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
