«Ռոսպոտրեբնադզոր»-ն ուժեղացրել է վերահսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ
![]() «Ռոսպոտրեբնադզոր»-ի մասնագետներն ուժեղացրել են հսկողությունը «Ջերմուկ» հանքային ջրի նկատմամբ, ձեռնարկվել են բոլոր միջոցները քաղաքացիների կյանքին և առողջությանը վնաս չպատճառելու համար, հայտնել Է ««Ռոսպոտրեբնադզոր»-ի մամուլի ծառայությունը: Երկուշաբթի օրը հաղորդվել էր, որ Վլադիկավկազի բնակիչը կերակրափողի այրվածք է ստացել այն բանից հետո, երբ խմել է մի կում «Ջերմուկ» հանքային ջրի շշից. ջրի փոխարեն, իբրև թե, շշի մեջ քացախ է եղել: Նրա մահվան կապակցությամբ երեքշաբթի օրը քրեական գործ է հարուցվել։ «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարել է այդ հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքի դադարեցման մասին՝ անվտանգության ստուգման նպատակով: Ներկայումս կասեցվել է տվյալ հանքային ջրի առանձին խմբաքանակների շուրջ 2,5 մլն շշերի իրացումը, ճշտել են մամուլի ծառայությունում: «Ռոսպոտրեբնադզոր»-ը քաղաքացիներին կոչ է անում գերատեսչության տարածքային մարմիններին տեղեկացնել այն առևտրային կետերի և կայքերի մասին, որտեղ գրանցվում են «Ջերմուկ» ջրի իրացման դեպքեր՝ 28.12.2023 թ. արտադրության ամսաթվով, 0,5 լիտր ծավալով, ապակե տարայում: Տվյալ արտադրանքը շրջանառության մեջ չի դրվի, քանի դեռ դրա անվտանգության լաբորատոր հաստատումները չեն ստացվել, նշել են գերատեսչությունում։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
