Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

«Հորս գործն անպայման շարունակվելու է»․ Ծովինար Գինոսյան

175
Շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ., 14:36
«Հորս գործն անպայման շարունակվելու է»․ Ծովինար Գինոսյան

«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ձեզ հետ եմ ես ովքեր ցավից պարում են...
Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու...
Շնորհակալ եմ իմ մեեեեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։
Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։
Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի, բայց հետո գտա կարևորագույն նկարը...
Այս նկարն արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել...
Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես։
Շնորհակալ եմ Աստծուց որ արժանացել եմ հենց քո դուստրը լինելու հպարտությանն ու արժանապատվությանը...
Միշտ միասին ենք լինելու, և դու միշտ իմ թիկունքն ես լինելու...»։

Աղբյուրը`   Ծովինար Գինոսյան