Արարատում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ԿԳՄՍՆ-ն դպրոցներին հրահանգել է՝ հեռացնել փառքի անկյունները, հուշատախտակները, որտեղ ազատամարտիկների, ազգային հերոսների, զոհված զինծառայողների նկարներն են փակցված։ Արարատի բնակիչներից մեկը մեզ տեղեկացրեց, որ քաղաքի կենտրոնում գտնվող պուրակից հեռացվել են ազգային հերոսների նկարները։ Արարատի բնակիչը մեզ փոխանցեց, որ նկարները եղել են քաղաքի կենտրոնում, որտեղ տեղադրված է Վազգեն Սարգսյանի արձանը։ «Այդտեղով կա երկկողմանի ճանապարհ, որը դուրս է գալիս դեպի Արարատի հիվանդանոց, այդ 2 ճանապարհի արանքում, գազոնների մեջ ազգային բոլոր հերոսների նկարներն էին փակցված...»,- ասաց քաղաքացին։ Արարատի մեկ այլ բնակչի ևս նույն հարցը տվեցինք՝ նկարները հանվե՞լ են քաղաքից։ Ասաց, որ նկարները հանվել են և՛ հրապարակից, և՛ հիվանդանոցի մոտից»։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
