Պուտինի դեմ դիմում է ներկայացվել Քննչական կոմիտե
![]() Քաղաքական գործիչ, «Կոմիտե-2024» ասոցիացիայի նախագահ Սերգեյ Անտոնովը դիմել է ՌԴ Քննչական կոմիտե՝ պահանջելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերման ենթարկել «նացիզմի վերականգնման» հոդվածով՝ Թաքեր Քարլսոնի հետ հարցազրույցում հնչեցրած մտքերի պատճառով։ Այս մասին հայտնում են «Կոմիտե 2024»-ի սոցցանցային էջում։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, երբ Լեհաստանը համագործակցում էր Գերմանիայի հետ, հրաժարվում էր կատարել Հիտլերի պահանջները, բայց, այնուամենայնիվ, Հիտլերի հետ միասին մասնակցեց Չեխոսլովակիայի մասնատմանը: Բայց, քանի որ չհանձնեց Դանցիգի միջանցքը, լեհերն, այնուամենայնիվ, ստիպեցին, նրանք խաղեր տվին ու ստիպեցին Հիտլերին երկրորդ համաշխարհայինն սկսել հենց իրենցից»,- ասել է Պուտինը Քարլսոնին: «Լեհաստանը, պարզվեց, ինքնասացի է: Հիտլերին ոչինչ չէր մնում, քան իր ծրագրերի իրագործումն սկսել հենց Լեհաստանից»,- հավելել է Պուտինը: |

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել. «Հրապարակ»
3809:24
Կառավարությունն է որոշելու՝ որ ՀԿ-ն ու լրատվամիջոցն են անկախ, ում կարելի է ֆինանսավորել․ «Ժողովուրդ»
4509:18
Իրինա Մկրտչյանը կմնա պաշտոնում․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ են տնօրենի հեռացմանը․ «Ժողովուրդ»
5309:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8808:12
««Ուռողը» սերունդ դաստիարակելու իրավունք չունի»․ Հրանտ Ավետիսյան
15503:06
«Հանրային պայքարը կարող է փոխել որոշումները․ մի՛ լռեք»․ Մհեր Կարագոզյան
14601:06
