«Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տապալել է Բորիս Ջոնսոնը». Պուտին
![]() Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունները, որոնք անցկացվել են Ստամբուլում՝ 2022թ. գարնանը, տապալվել են այդ պահին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կողմից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի ժամանակ: «Մենք Ուկրաինայի հետ բանակցություններ ենք վարել Ստամբուլում: Այդ մասին գիտեր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ավելին, ուկրաինական կողմից բանակցային խմբի ղեկավար պարոն Դավիթ Արախամիան մինչ օրս գլխավորում է Ռադայում նախագահի իշխող կուսակցության խմբակցությունը: Նա նույնիսկ նախնական ստորագրությունն է դրել այդ փաստաթղթի վրա, որի մասին ես ձեզ ասում եմ: Սակայն հետո Արախամիան հրապարակավ հայտարարեց, որ այն ժամանակ, երբ Ուկրաինան պատրաստ էր ստորագրել փաստաթուղթը, պարոն Ջոնսոնը եկավ և հետ պահեց իրեն այդ քայլից: Մեծ Բրիտանիայի վարչապետն այդ ժամանակ հայտարարեց, որ ավելի լավ է պատերազմել Ռուսաստանի դեմ, և որ Արևմուտքն ամեն ինչ կտա՝ կորցրած տարածքները վերադարձնելու համար»,- ասել է Պուտինը: |

«Նեթանյահուն և Թրամփը վիճաբանել են Իրանի ուղղությամբ հարվածների հարցի շուրջ». #Ynet
8909:01
«Ովքե՞ր են շնորհավորել Ադրբեջանին»․ Սերգեյ Մելքոնյան
15402:06
«Փաշինյանին քննադատելն ու ընդդիմադիր լինելն ուղիղ սպառնալիք է մարդու ազատությանը»․ Լիա Սարգսյան
19300:24
«Պատերազմի այսպիսի ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
15200:12
«Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ բռնատիրական իշխանությունն ու նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանը»․ «Հայաստան» դաշինք
155Երեկ, 23:48
«Արդարադատությունը վերածվել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի»․ Մետաքսե Հակոբյան
163Երեկ, 23:36
