Վրիպա՞կ, թե՞ ոչ․ Էկոնոմիկայի նախարարության գնումների պայմանագրում առկա թիվը 10 անգամ ավելի է ապրանքի իրական գնից. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դեռ 3 տարի առաջ՝ 2021 թվականին էր՝ Էկոնոմիկայի նախարարությունը չարաշահումների կասկածով հայտվել էր ուշադրության կենտրոնում։ Պատվաստանյութի միավորի արժեքը կազմել է 111 դրամ, և ձեռք է բերվել 168 հազար 880 հատ։ Հետաքրքիրն այն է, որ երբ բազմապատկում ես քանակը պայմանագրում նշված մեկ հատի արժեքի հետ, ստացվում է ոչ թե 187 մլն 972 հազար դրամ, այլ 18 մլն 797 հազար դրամ։ Հասկանալի չէ՝ սա վրիպակ է, թե ոչ. չենք կարող ասել։ Եթե դիտարկեք, որ սա Ավելացված արժեքի հարկ է, կասկածելի կլինի, որ այն 10 անգամ ավելի շատ է պայմանագրով պահանջված ապրանքի գնից։ Գնումները կատարվել են Վահան Քերոբյանի նախարարության օրոք, ում օրոք նաև կատարվեցին սկանդալային բացահայտումներ։ Պաշտոնի չարաշահումների համար ձերբակալվեցին արդեն նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատում էր «Սիներջի» ընկերությունում։ Ընկերությունը կասկածվում է նախարարությունում տենդերներն ապօրինաբար շահելու մեջ։ Ձերբակալվեցին նաև նույն ընկերության բիզնես բաժնի ղեկավար Լիլի Մկրյանը և ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը»։ |

Ռուսաստանը փակում է շուկան, կառավարությունը երկարացնում է վարկերի ժամկետները․ «Ժողովուրդ»
113Երեկ, 09:00
«Էդ Թաթոյանը հլը պտի հաց բերողի համար պատասխան տա». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
23704.06.2026, 23:42
«Աղքատ ընտանիքները 0 դրամ են վաճարելու էլեկտրաէներգիայի և ջրի համար». Նարեկ Կարապետյան
23304.06.2026, 23:30
«Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով». Բորիս Տիտով
18004.06.2026, 01:12
«Սա պարզապես տնտեսական անկում չէ, սա գիտակցված ինքնասպանություն է»․ Արթուր Խաչիկյան (տեսանյութ)
21304.06.2026, 00:36
«Բացահայտել եմ նիկոլականների ստերն ու կեղծ խոստումները». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
17803.06.2026, 23:18
