«Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, հայ ազգի ծառան». Գևորգ Դաբաղյան
![]() Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը Գագիկ Գինոսյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նրա մահով մի գույն պակասեց մեր կյանքից: «Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, մշակույթի նվիրյալ: Նրան կարելի էր ժամերով լսել ու դասեր քաղել: Ճանապարհ անցած մարդ, հայ մտածող, նվիրյալ: Իր կյանքը պատրաստ էր ամեն րոպե նվիրել հանուն հայրենիքի առաջընթացի, զարգացման: Մեր կյանքից շատ կարևոր գույն պակասեց, ես ցավակցում եմ մեր ժողովրդին, մշակույթի նվիրյալներին, նա հայ ազգի ծառան էր: Ողբում եմ, ուրիշ բան չունեմ ասելու: Իր հետ հանդիպել եմ դեպքից 5 օր առաջ, 194 դպրոցում: 250 երեխա պարում ու երգում էին, ինքն էր մի քանի տարիներ առաջ դպրոցներում ներդրել երգի ու պարի դասերը: Չէինք խոսում, հիացած վայելում էինք: Հիմա որ հետահայաց նայում եմ իր հարցազրույցները, ապշում եմ, նա մեծ մտածող էր»,- նշեց դուդուկահարը: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
