«Առաջին անգամն է, որ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն». վարչապետ
![]() «Քաղաքական կամք ու ցանկություն միշտ ունեցել ենք, որպեսզի սիգի ձվադրման շրջանում կարողանանք արգելել որսը, բայց միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է ունենալ գործիքներ, այդ գործիքը ստեղծվեց. առաջին անգամ Սևանա լճի վրա ջրային պարեկային ու առափնյա ծառայության բացումն արեցինք և, մեր իրավապահների, ՏԻՄ-երի համագործակցված աշխատանքով դա իրականացվեց»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացիկ տարում ծրագրում են Սևանա լճի պարեկային ոստիկանությունը համալրել նոր տեխնիկայով: «Գուցե ձևակերպումս տարօրինակ հնչի, սա առաջին անգամն է, երբ մենք սիգի հետ հարաբերվում ենք որպես պետություն: Սա անում ենք այն մարդկանց համար, ովքեր իրենց ընտանիքի կարիքները հոգում են Սևանում ձկնորսություն իրականացնելով, ամեն ինչ արվում է Սևանում վերարտադրությունն ապահովելու համար: Իհարկե դա ազգային, պետական հարստություն է, մեծ հաշվով Սևանում ձկնապաշարի նորմալ բազմացման առաջին շահառուները Սևանի ավազանում ապրող մեր այն հայրենակիցներն են, ովքեր բողոքում են սահմանափակումների կապակցությամբ»,- հավելել է Փաշինյանը: |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
34425.09.2026, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
11325.09.2026, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
14125.09.2026, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
29725.09.2026, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
40624.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
47824.09.2026, 21:24
