Ժաննա Անդրեասյանն «Ակունք»-ին դատի է տվել` պահանջելով հետ վերադարձնել նախկինների տված դրամաշնորհը
![]() Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարած պատերազմը կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին շարունակվում է, թիրախում պարբերաբար հայտնվում են բուհերը, դպրոցները, թատրոնները, անգամ երգ ու պարի համույթները, գրում է «Հրապարակ»-ը։ Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան՝ ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի և համույթից պահանջում է 2 մլն 283 հազար դրամ։ Խոսքը 2015 թվականին այս համույթին տրված դրամաշնորհի մասին է․ տարիներ հետո, փաստորեն, Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար և պահանջում է 2015 թվականին՝ նախկինների օրոք ազգագրական համույթին տրված այդ փոքր դրամաշնորհը՝ այն հիմնավորմամբ, թե դրամաշնորհով նախատեսված ծրագիրը թերի է կատարվել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, քանի որ պատասխանողը, ըստ դատարանի վճռի, դիրքորոշում չի ներկայացրել։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
