«ԵԱՏՄ-ում բացակայում է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման միասնական մոտեցումը». Փաշինյան
![]() Չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին ԵԱՏՄ շրջանակներում նախատեսվում է գործարկել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների գործունեությունը, այսօր ակնհայտ է էներգառեսուրսների ընդհանուր շուկայի կառուցման և զարգացման հեռանկարների հարցում ԵԱՏՄ անդամ պետությունների հստակ միասնական մոտեցման բացակայությունը։ Այս մասին Ալմաթիում իր նախագահությամբ ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վստահ եմ, որ առանց բացառության ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար էներգառեսուրսների ընդհանուր շուկայի ստեղծումը կտա մի շարք առանցքային առավելություններ՝ նպաստելով տնտեսությունների կայուն զարգացմանը, բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: ԵԱՏՄ երկրների միջև երկխոսությունը պետք է ուղղված լինի փոխզիջումային պայմանավորվածությունների որոնմանը»,-ասել է Փաշինյանը: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
