«Պատրաստ ենք աջակցել Երևանի առաջարկած ինտեգրման ուղիներին». Միշուստին
![]() Մոսկվան պատրաստ է աջակցել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթություններին, որոնք առաջարկել է Երևանը, քանի որ դրանք շատ առումներով համընկնում են ռուսականի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընդհանուր շուկայի ստեղծումը ԵԱՏՄ բոլոր անդամներին կտա բազմաթիվ կարևոր առավելություններ, կնպաստի միավորման երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը, նրանց բնակչության բարեկեցության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Միշուստինը նշել է, որ ռուսական կողմն ուշադիր ուսումնասիրել է ԵԱՏՄ ինտեգրման զարգացման առաջնահերթությունները, որոնք տրամադրել են հայկական կողմը և վարչապետ Փաշինյանը: «Դրանք շարունակական են և շատ առումներով համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Պատրաստ ենք համակողմանի աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- հավելել է Միշուստինը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
