«Հայոց Բանակը կորցրեց իր ավագ զավակին` Արցախի Պաշտպանության Բանակին»․ Արցախի թեմի առաջնորդ
![]() Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ուղերձը բանակի օրվա առթիվ. «Պարոնա՛յք սպաներ, զինվորներ, սիրելի հայրենակիցներ, Հերթական անգամ միասնաբար նշում ենք Հայոց Բանակի տոնը, թեկուզ ոչ այնքան տոնական տրամադրությանբ և լիարժեք ուրախությամբ։ Անցնող մի քանի տարիները բավականին դժվար էին Հայոց Բանակի համար, իսկ 2023 թվականին նա կորցրեց իր ավագ զավակին՝ Արցախի Պաշտպանության Բանակին։ Երբ հետադարձ հայացք ենք գցում մեր անցած ճանապարհին և փորձում վերարժևորել մեր ընթացքը, անմտություն կլինի մեր կորուստները և ազգային գոյապայքարի վերջին ձախողումները վերագրել միայն մեր հայրենյաց պաշտպաններին, որովհետև բանակը ժողովրդի հայելին է և տեսանելի կերպով ցույց է տալիս մեր երկրի, պետականության առողջության մակարդակը։ Արցախյան վերջին պատերազմների ընթացքում մենք ականատես եղանք Հայոց Բանակի զինվորի և սպայի անօրինակ բազում սխրանքների։ Սա կնշանակի, որ կորած չէ մեր բանակի ներուժը և քաջաբար կռվելու կարողությունը, այլ մեր հավաքական տկարության պատճառով այսօր մեր Բանակը վիրավոր է և գտնվում է կազդուրման փուլում։ Ուստի սիրելիներ, այսօր առավել քան երբևէ, Հայոց Բանակը կարիք ունի մեր սիրո և անկեղծ հոգատարության։ Հավատալով մեր փառապանծ Բանակի արժանապատիվ ու հաղթանակած ապագային՝ կրկին անգամ շնորհավորում ենք բոլորիս այս կարևոր տոնի առիթով և աղոթում, որ Ամենակարող Աստված զորացնի հայ զորականի բազուկը և անսասան պահի Հայոց մեր երկիրը»։ |

Թուրքիայում հայկական եկեղեցի կվերականգվի (լուսանկար)
12700:36
«Ջենիֆեր Լոպեսի համերգից ինչքա՞ն գումար է վերադարձվել բյուջե»․ հարց՝ Ժաննա Անդրեասյանին (տեսանյութ)
14707.01.2026, 16:00
«Դերասան Վահագն Սիմոնյանը շարունակում է անտուն մնալ»․ Մանուկ Սուքիասյան
17207.01.2026, 14:00
Փարիզում վանդալը կոտրել և գողացել է Ժաննա դ'Արկի արձանի սուրը
43803.01.2026, 00:08
«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Այա, վեր կաց, դու պար եկ» (տեսանյութ)
18001.01.2026, 01:30
Ամբողջովին ժայռի մեջ փորված Հորթունի եկեղեցին (լուսանկար)
19128.12.2025, 21:48
