Ի՞նչ է թաքնված թենիսի կորտերի քանդման ետևում․ «Ժողովուրդ»
![]() Վերջերս կռվախնձոր դարձած Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող շինությունների քանդման նախագիծն իր հետ բազում հարցեր է անպատասխան թողել, մասնավորապես՝ թենիսի կորտերի հետ կապված։ Մի շարք հարցեր պարզելու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Արարատ» թենիսի ակումբ։ Ըստ նրանց՝ հարցեր կան անպատասխան, մասնավորապես՝ անհասկանալի է, թե համայնքին պատկանող տարածքն ինչպես է հանրային գերակա շահ համարվելու։ «Հատկապես վերջին 2 օրվա ընթացքում մեզ ուղղված հարցերի բնույթից, ուղղվածությունից ձևավորվում է տպավորություն, որ փորձ է արվում հարցը տանել բոլորովին այլ հարթություն, շեղել հանրության ուշադրությունը: Չենք կարող նշել, թե ինչ է այս ամենի ետևում թաքցված, սակայն կարող ենք նշել, որ խաղն ազնիվ չի, և հանրային գերակա շահ առկա չի, եւ դրա ուղղությամբ մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկելու»։ Ըստ ակումբի՝ համայնքապետարանը ԶԼՄ-ներին տրամադրել է կասկածելի, ոչ ստույգ բովանդակությամբ տեղեկանքներ, որը հրապարակել է Factor TV-ին: Ըստ ակումբի տարածած հայտարարության՝ սխալ է նշված նույնիսկ իրենց ընկերության կազմակերպաիրավական տեսակը»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
