Երևան`   +18 °C
Այսօր`   Կիրակի, 08 սեպտեմբերի, 2024 թ.

Փենթագոնը հայտարարել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Ուկրաինային

366
Երեքշաբթի, 23 հունվարի, 2024 թ., 23:18
Փենթագոնը հայտարարել է, որ Եվրոպան շարունակում է աջակցել Ուկրաինային

Եվրոպական երկրները շարունակում են աջակցել Ուկրաինային՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնության համար միջոցների ներկայիս բացակայությանը, ասել է պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության հարցերով օգնական Սելեստ Վոլանդերը։
«Դաշնակիցներն ու գործընկերները շարունակում են հաստատուն տեմպերով հայտարարել Ուկրաինային աջակցելու մասին»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Վոլանդերը։
Նրա խոսքով՝ անցյալ տարվա հոկտեմբերի 1-ից եվրոպացիները փոխանցել են մոտ 4,6 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա։
Նա ընդգծել է, որ աջակցությունը, որը ԱՄՆ-ն կկարողանա տրամադրել Ուկրաինային, չի համապատասխանի 2022 թվականի մակարդակին, երբ Քոնգրեսը «մեծահոգաբար» համաձայնեցրեց հատկացումներին։