ԱՄՆ-ն կստեղծի վեցերորդ սերնդի ռազմավարական ռմբակոծիչներ
![]() Փենթագոնը պայմանագիր է կնքել Northrop Grumman կորպորացիայի հետ՝ վեցերորդ սերնդի B-21 Raider ռազմավարական գաղտնի ռմբակոծիչների առաջին խմբաքանակի ստեղծման համար, հայտնում է Breaking Defense-ը: Պայմանագրի մանրամասները, ինքնաթիռների արտադրության քանակն ու ժամկետները չեն բացահայտվում: Ակնկալվում է, որ դրա շրջանակներում կարտադրվի այս տեսակի ռմբակոծիչների առաջին արտադրական խումբը։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի տվյալներով՝ առաջին B-21-ը, որը ստացել է Cerberus անվանումը, արդեն կատարել է երկու փորձնական թռիչք՝ անցյալ տարվա նոյեմբերի 10-ին և հունվարի 17-ին: «Northrop Grumman» զարգացնող կորպորացիան արդեն պատրաստել է այս տեսակի վեց ինքնաթիռ: 2022 թվականի դեկտեմբերի սկզբին Փենթագոնն առաջին անգամ պաշտոնապես ներկայացրեց նոր B-21 Raider ռազմավարական «անտեսանելի» ռմբակոծիչը՝ Քալիֆորնիայի Փալմդեյլ քաղաքում գտնվող՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի 42-րդ գործարանում շնորհանդեսի ժամանակ: Օդանավի հետագա փորձնական թռիչքներն իրականացվել են գործարանի օդանավակայանից։ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գլոբալ հարվածների հրամանատարությունն ակնկալում է զինված ուժերում առաջին B-21 Raider-ն ունենա 2025 թվականինլ: Կործանիչն ունակ է կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենքեր: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
