Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին

1403
Երկուշաբթի, 22 հունվարի, 2024 թ., 10:24
Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է РБК-ն:

Քննարկման թեմաներն են՝ Ուկրաինայում տիրող իրավիճակը, Կիևին արևմտյան սպառազինություն մատակարարումը, ինչպես նաև նախօրեին Դոնեցկի գնդակոծությունը:

Ակնկալվում է, որ հունվարի 23-ին Լավրովը կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ բաց բանավեճին՝ կապված Իսրայել-ՀԱՄԱՍ շարունակվող պատերազմի հետ: Լավրովը կմնա Նյու Յորքում մինչև հունվարի 24-ը: