«Ես որ ժողովրդական էի, էսօրվա ժողովրդականներն ո՞ւր էին». Սերգեյ Դանիելյան
![]() Դերասան Սերգեյ Դանիելյանը Հանրայինի եթերում հայտնել է, որ երբևէ չի սրտնեղել, որ ինքը չունի ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում. «Առաջարկ եղել է, հրաժարվել եմ, էթիկայից ելնելով չեմ ուզում ասել՝ ով է առաջարկել: Համարում եմ, որ այդ կոչումները Սովետի մնացորդ են ու անկախ ՀՀ-ում իմաստը կորցրել են. նախկինում ժողովրդականը կամ վաստակավորն ավել փող էին ստանում նկարահանումների ժամանակ, հնարավորություն ունեին գնալու, հանգստանալու և այլն, հիմա իմաստը կորցրել է: Ըստ իս՝ արվեստագետը դրան չպիտի սպասի: Ես վաղուց ժողովրդական եմ. ես որ ժողովրդական էի, էսօրվա ժողովրդականները որտե՞ղ էին»,- կատակել է Դանիելյանը: Դիտարկմանը՝ գնահատված եք լինում պետության կողմից, նշել է. «Պետք չի, ինչի՞ համար, եթե դա ֆինանսական ոչ մի բան չունի. 40 հազա՞ր, չեմ ուզում, սկի ճնշման դեղի փող էլ չի: Ավելի լավ է ընդհանրապես չլիներ, որ չվնաստացներ, քան լիներ էդպես»: |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
