Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ցանկություն կար ապտակել Լավրովին». Կուլեբա

601
Երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ., 11:24
«Ցանկություն կար ապտակել Լավրովին». Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ 2022-ին Անթալիայում կայացած բանակցությունների ժամանակ ցանկացել է ապտակել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին նա ասել է «Бомбардир»-ին տված հարցազրույցում:

«Ամենածանրն այն բանակցություններն են, որի ժամանակ ցանկություն է առաջանում ապտակել զրուցակցին, բայց չես կարող դա քեզ թույլ տալ: Նման դեպքերից էր Լավրովի հետ հանդիպումն Անթալիայում՝ 2022 թվականի գարնանը»,- ասել է Կուլեբան:

Նա հավելել է, որ Ուկրաինայի հաղթանակից հետո շամպայն կխմի և կմեկնի գյուղ:

«Ցանկություն կար ապտակել Լավրովին». Կուլեբա