Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգն ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին
![]() Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգի ներդրումն ավարտական փուլում է։ Համակարգը, որով ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն իրենց եկամուտների հայտարարագիրը, ամբողջությամբ պատրաստ կլինի մարտին։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը տեղեկացրեց, որ մշակվում է ինչպես համակարգի վեբ տարբերակը, այնպես էլ բջջային հավելվածը։ Եկամուտների ինքնահայտարարագրման համակարգը ենթադրում է նաև որոշակի սոցիալական կրեդիտներ։ Այս տարվա համար նախատեսված է առողջապահության ու կրթության ոլորտում կատարված ծախսերի որոշակի չափով հետվերադարձ։ Կրթության ոլորտում մինչև 100 հազար դրամի չափով, առողջապահության ոլորտում՝ մինչև 50 հազար դրամի չափով։ Նման դեպքում անհրաժեշտ է, որ քաղաքացին այն տեղերում, որտեղ ստացել է տվյալ ծառայությունը, դիմի համապատասխան հարկային հաշիվ դուրս գրելու համար, որպեսզի դրանք հասանելի լինեն ՊԵԿ-ի տեղեկատվական բազայում։ «Օրինակ, ես իմ երեխայի համար դպրոցում վճարել եմ կրթության ծառայության համար վճար։ Դիմում եմ, դպրոցը դուրս է գրում հարկային հաշիվ ու այդ տեղեկությունը ներկայացվում է ՊԵԿ-ին, որն էլ որոշակի չափով գումարի հետվերադարձ է կատարում»,- ասաց Աշոտ Մուրադյանն՝ ընդգծելով, որ քաղաքացին համակարգում տեսնելու է իր բոլոր եկամուտները, հետվերադարձի գումարները, այսինքն՝ ամբողջ շարժը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
