«Մենք փրկություն ենք սպասում, սակայն` սխալ կերպով». Բագրատ Սրբազան
![]() «Եվ մենք ի՞նչ ենք սպասում․ մենք փրկություն ենք սպասում։ Բոլոր նրանք, ովքեր զգացողությունն ունեն, ցավն ունեն, տառապանքն ունեն, տեսնում են, թե ինչպիսի փորձություններ ու մարտահրավերներ են գալու, փրկություն ենք սպասում»,- իր քարոզում ասել է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Սրբազանի խոսքով, սակայն, սխալ կերպով ենք սպասում, փրկությունը այլ տեղից ենք սպասում, ոչ թե մեզանից։ «Եվ նույնիսկ այն աստիճան, որ ուզում ենք՝ մեր Տեր Աստված Ինքն Իր մեծ հրաշքով մեր կյանքը փոխի, բայց ոչ թե, որ մենք ցանկանանք, որ մեր կյանքը փոխվի։ Բայց չի լինում այդպես։ Մեր Տեր Աստված մեր գործակցության, մեր համագործակցության, մեր՝ Իր մեկնած ձեռքը բռնելուն է կոչում մեզ։ Հոգ չէ, որ մեծ մասն Ինքը կանի, թող որ փոքրիկ մասը մերը լինի։ Բայց մեր մասը պետք է, որ լինի այնտեղ։ Պարզ, վերցնելու, բնակեցնելու Աստծուն սրտում, առանց այդ բնակությանը համարժեք որևէ գործի, դա մեռած սիրտ է և, հավատացեք նաև, ՍՊԱՆՎԱԾ Աստված։ Միգուցե խոսքս ծանր հնչի, բայց այդպես է։ Մեր Աստված մեր մեջ Կենդանի չի դառնա, Իր կենդանությունը մենք կսպանենք մեր մեջ, բայց երբեք թույլ չենք տա, որ այն իր կենդանությամբ նաև կյանք տա։ |

Գիտնականները կազմել են պատմության մեջ ամենասարսափելի ֆիլմերի ցանկը՝ չափելով դիտողների սրտի զարկերը
41400:43
Մահացել է Դավիթ Մուրադյանը
139Երեկ, 12:54
Թուրքիայի ափերի մոտ հայտնաբերվել է աշխարհի ամենահին խորտակված նավերից մեկը (լուսանկար, տեսանյութ)
88918.10.2026, 00:42
«Եվ մի՛ տանիր զմեզ… պաշտպանության խորհրդավոր գրերը». Մատենադարանում առաջին անգամ ներկայացվել է ձեռագիր հմայիլների հավաքածուն (լուսանկար)
22617.10.2026, 23:42
Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը (տեսանյութ)
22817.10.2026, 19:54
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
24717.10.2026, 15:06
