Սպանդանոցային մորթը ստուգվում է տեսանյութերով․ ՍԱՏՄ ղեկավար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը կարևորում է թվայնացման այնպիսի համակարգի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի գրասենյակում իրականացնել մեծածավալ ստուգումներ՝ փորձելով համապատասխան փաստաթղթերն այդ համակարգի միջոցով տեսնել և վերահսկողություն իրականացնել: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայրապետյանը նշել է, որ, մասնավորապես սպանդանոցային մորթի դեպքում հաջողվել է հասնել այնպիսի մակարդակի, որ փաստացի մորթը ստուգվում է պարբերաբար և եթե նկատվում է, որ բացակայում են դրա վերաբերյալ համապատասխան տեսանյութերը, ապա վերահսկողություն է իրականացվում և պատասխանատվություն կիրառվում, որպեսզի այդ վարքագիծը փոխվի: «Այսինքն՝ յուրաքանչյուր պահի, յուրաքանչյուր սպանդանոց այցելելու խնդիր չունենք: Մենք համեմատում ենք տեսանկարահանումը փաստացի մորթին է վերաբերում, թե այլ նկարահանումների: Նման տարբերակներով մենք ունենք բազմաթիվ գործառույթներ, որոնց փաստաթղթային ստուգումը կարելի է իրականացնել գրասենյակում և դրա հիման վրա բացահայտել»,-պարզաբանեց ՍԱՏՄ ղեկավարը: Ոլորտի անելիքներից նա առանձնացրեց նաև ռիսկերի համակարգ ունենալը, որի դեպքում կառույցի սահմանափակ ռեսուրսների պայմաններում ավելի նպատակային ու թիրախային ստուգումներ կիրականացվեն՝ ավելի վերլուծված ու գնահատված՝ թե ինչ խնդրի դեպքում տեսուչը պիտի այցելի տվյալ վայր և կենտրոնանա արդեն ռիսկերով բացահայտված խնդրի վրա: Հայրապետյանը հավաստիացրեց, որ արդեն ընթանում են նշված խնդիրների լուծման ճանապարհով և այս տարվա ընթացքում այդ ուղղությամբ քայլերը կշարունակվեն: |
Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը. «Ժողովուրդ» (լուսանկար)
122Երեկ, 09:36«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան
14821.11.2024, 22:06««Օրինական» թալանի հերթը հասավ մասնագիտական ծառայություն մատուցող ԱՁ-ներին»․ Գրիգոր Երիցյան
14921.11.2024, 21:24«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
14021.11.2024, 19:42«Իրական Հայաստանը՝ տնտեսական ու սոցիալական համապատկերում»․ Թադևոս Ավետիսյան
10720.11.2024, 14:36Հարսանեկան նվերներ, վարկ, ժառանգություն. ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը. «Ժողովուրդ»
9820.11.2024, 09:06