Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարը ժամանել է Կիև

789
Շաբաթ, 13 հունվարի, 2024 թ., 15:00
Ֆրանսիայի ԱԳ նորանշանակ նախարարը ժամանել է Կիև

Ֆրանսիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն այսօր՝ հունվարի 13-ին, ժամանել է Կիև։ «Արդեն գրեթե երկու տարի է՝ Ուկրաինան գտնվում է իր ինքնիշխանության պաշտպանության և Եվրոպայի անվտանգության ապահովման առաջնագծում: Ֆրանսիայի օգնությունը երկարաժամկետ է»,- գրել է նա՝ սոցկայքի իր էջում։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ Ստեֆան Սեժուրնեն կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։