«Գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ». Փաշինյան
![]() «Մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ որևէ խաղային սարքավորում երբ սերտիֆիկացվում է, ունի որոշակի ժամանակահատվածում որոշակի համամասնությամբ շահում ապահովելու հնարավորություն, ու եթե հիմա հնարավոր չի դա ստուգել, որովհետև բացակայում է սերտիֆիկացումն ու չկա միացում մոնիթորինգային կենտրոնին, օրենքի կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց հետո, հնարավոր կլինի դա օպերատորի միջոցով ստուգել. արդյո՞ք եթե 90 տոկոս շահման կանոնը կա, 90 տոկոս շահում որոշակի ժամանակահատվածի ընթացքում տրամադրվում է, թե՞ ոչ»,- «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը ներկայացնելիս՝ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Դուք գիտեք իմ վերաբերմունքը խաղատների ու խաղադրույքների հանդեպ, բայց էս 90 տոկոսով մենք ոլորտի ներդրումային գրավչությունը չենք սահմանափակո՞ւմ, շատ բարձր չենք դրե՞լ»,- արձագանքեց վարչապետը: Բադասյանն ասաց՝ խաղային ոլորտի կազմակերպիչների հետ քննարկումներ են ունեցել, դրույթի հետ կապված առարկություն չի եղել: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
