«Սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին». Ռուստամ Բադասյան
![]() Կառավարությունը քննարկում է «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: «Կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել, առաջին՝ թափանցիկության ապահովում, այսինքն, որ խաղային գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, երկրորդը՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է»,- ասաց պաշտոնյան: «Ինչ վերաբերում է պատասխանատու խաղի միջոցառումներին, մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին, խոսքը թե՛ օն լայն, թե՛ կենդանի մոլեխաղի մասին է: 21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման ծրագրից օգտվողները չեն կարող մասնակցել, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել»,- հավելեց Բադասյանը: Դիմելով զեկուցողին՝ Փաշինյանը հարցրեց. «Ասում ենք՝ եթե քաղաքացին աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է, չի կարող խաղադրույք անել, ինչպե՞ս ենք վերհսկում»: Պաշտոնյան արձագանքեց՝ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
