«Բանկային փոխանցման ժամանակ արցախցուց 50 հազար դրամ պահում է արվել». Գեղամ Նազարյան
![]() ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին, հարց բարձրացրեց Արցախից բռնի տեղահանված քաղաքացու ահազանգի վերաբերյալ. «Արցախցին՝ մեկ այլ արցախցու 75 հազար դրամ է փոխանցել, բայց բանկային փոխանցման ժամանակ ում փոխանցվել է, 50 հազար դրամը պահվել է, անհետացել է: Մեկ ամսից ավելի է՝ կինը վազվզոցի մեջ է: Ասել են՝ դուք ԴԱՀԿ-ից տուգանք ունեք, բայց ընդհանրապես տուգանք չի ունեցել: Էնքան տեղեկանք են ուզել, որ արդեն հուսահատվել է»: ԿԲ նախագահն արձագանքեց. «Պատմության ու մեր իրականության մեջ կարող են լինել բացառիկ դեպքեր, որոնք պահանջեն բացառիկ մոտեցում: Իմ փորձառության ընթացքում էդ տիպի հարցերով շատ են դիմում, հարցի վերջում պարզվում է՝ իրականությունը ոչ այս ծայրում է, ոչ այն, այլ ինչ-որ մեջտեղում է, դրա համար որպեսզի ձեր ժամանակը չխլեմ, քաղաքացուն էլ օգնենք, կխնդրեմ՝ փոխանցել հարցը, կասեմ, կնայեն, ձեզ հետադարձ կապ կտամ»: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
