Երևան`   +19 °C
Այսօր`   Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.

«Նոր տարի, նոր թանկացումներ». Գառնիկ Դանիելյան

635
Երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ., 15:48
«Նոր տարի, նոր թանկացումներ». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հարկային օրենսգրքի փոփոխություններով հունվարի 1-ից անշարժ գույքի հարկը բարձրացավ 43%-ով։ Առաջիկա տարիներին էլ ավելի է բարձրանալու։ Այսպիսով, Երևանի կենտրոնում անշարժ գույք կունենան միայն ունևորները։
Կենտրոնում «կարմիր գծերի» վճարը 12 000-ից դարձավ 160 000 դրամ։ Արդյունքում, քաղաքացին կվճարի ավելի շատ գումար, իսկ քաղաքի՝ խոստացված բեռնաթափումը տեղի չի ունենա։
ԱՊՊԱ-ն ևս շարունակաբար թանկանում է՝ ծառայությունների որակի բարելավման պատճառաբանությամբ։
Վերջին ամիսների համեմատ հեղուկ գազի արժեքը կրկնակի աճել է։ Այսօր արդեն գազալցակայաններում վաճառվում է 230, 240 դրամով։
Այս շարքը կարելի է շարունակել։ Տպավորություն է, որ իշխանություններն ամեն օր արթնանում ու մտածում են, թե էլ ի՞նչը թանկացնեն, և թե ինչպե՞ս նեղություն պատճառեն ՀՀ քաղաքացուն։ Այն քաղաքացուն, որին տարիներ առաջ տվեցին խոստումներ, իսկ շատ չանցած՝ հուսախաբ արեցին»:

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան