Երևան`   +9 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության՝ օրինական ու անվտանգ տունդարձի հարցը

633
Երկուշաբթի, 08 հունվարի, 2024 թ., 18:54
Հռոմի պապը հրատապ է համարել արցախահայության՝ օրինական ու անվտանգ տունդարձի հարցը

Հռոմի Ֆրանչիսկոս պապը հունվարի 8-ին ավանդույթի համաձայն Սուրբ աթոռում ընդունել է հավատարմագրված դեսպաններին և դիվանագետներին:

Հռոմի Պապն անդրադարձել է հակամարտող պետություններին՝ անիմաստ սպանդ անվանելով պատերազմը։
Նորին Սրբությունը մտահոգություն է հայտնել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարված իրավիճակի համար։ Նա ևս մեկ անգամ խաղաղության կոչ է հնչեցրել՝ հրատապ համարելով նաև արցախահայության՝ օրինական ու անվտանգ տուն վերադարձի հարցը։