Երևան`   0 °C
Այսօր`   Կիրակի, 24 նոյեմբերի, 2024 թ.

«ՊԵԿ-ը թույլ չի տալիս մեր քաղաքացիներին օգտվել ԵԱՏՄ-ի տրամադրած նոր արտոնությունից»․ Գ․ Դանիելյան

914
Շաբաթ, 06 հունվարի, 2024 թ., 17:00
«ՊԵԿ-ը թույլ չի տալիս մեր քաղաքացիներին օգտվել ԵԱՏՄ-ի տրամադրած նոր արտոնությունից»․ Գ․ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ԵԱՏՄ-ն մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը երկարաձգել է անձնական օգտագործման ապրանքների անմաքս ներմուծման բարձր շեմը։
Նշեմ, որ դեռևս 2022 թվականից որոշում էր կայացվում և պարբերաբար երկարաձգվում էր, որ ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ-ի տարածքում մինչև 31 կգ և (կամ) 1000 եվրո արժողությամբ առաքվող ապրանքների դեպքում քաղաքացիները չեն հարկվի։
Որպեսզի մեր հայրենակիցների համար ավելի պարզ լինի, նշեմ, որ խոսքը փոստային ծառայության, Ամազոն, Ալիբաբա և այլ առցանց համակարգերով ապրանքներ ձեռք բերելու և առանց մաքսազերծման ՀՀ բերելու մասին է։ Այդ համակարգերով մեր բազմաթիվ քաղաքացիներ մինչ օրս մատչելի տարբերակով ձեռք են բերել անձնական գործածման բազմատեսակ ապրանքներ։
Տեղեկացա, որ օրերս ԵԱՏՄ մակարդակով որոշում է կայացվել մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը երկարաձգելու անմաքս առևտրի շեմը։
Ինչպես նախորդ տարի, այնպես էլ՝ այս տարի, ՀՀ ՊԵԿ-ը մեր քաղաքացիներին այս արտոնությունից օգտվելու հնարավորություն տալու ցանկություն կարծես թե չունի։
Մինչդեռ, այս հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը փոխել ներքին (ազգային) օրենսդրությամբ սահմանված առավել խիստ նորմը՝ 200.000 դրամի արտոնության շեմը դարձնելով 1.000 եվրո:
Այս ոլորտում միտումնավոր անգործությունը փաստում է մի բանի մասին․ ՀՀ իշխանությունները և ՊԵԿ-ը շարունակում են պաշտպանել միմիայն խոշոր ներկրողների շահերը»։

Աղբյուրը`   Գառնիկ Դանիելյան