Ռուսական զորքերը հրթիռակոծում են Խարկովը
![]() Ռուսական զորքերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովի վրա. այս մասին հայտնում է «Ռուսական գարնան ռազմական թղթակիցներ» Telegram-ի ալիքը։ Նշվում է, որ Խարկովը հրթիռակոծվում է՝ ի պատասխան Բելգորոդի հրթիռակոծման: Խարկովի մարզային պետական վարչակազմի նախագահ Օլեգ Սինեգուբովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ քաղաքում ավելի քան 6 պայթյուն է որոտացել։ Նրա խոսքով՝ ենթակառուցվածքներին վնասներ են հասցվել։ Մինչ այս Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերը «աշխատում են» Բելգորոդում։ Նրա խոսքով, Ռուսաստանի զինված ուժերը կրակում են «դեպի այն կողմ» (նկատի ունի Ուկրաինայի տարածքը-խմբ.)։ Դեկտեմբերի 30-ին Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի կենտրոնը և քաղաքի այլ շրջաններ։ Ռուսաստանը հարձակման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել։ Այն կսկսվի դեկտեմբերի 31-ին Մոսկվայի ժամանակով կեսգիշերին կամ դեկտեմբերի 30-ին Նյու Յորքի ժամանակով 16:00-ին: |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
