Բելգորոդի հրթիռակոծության զոհերի թիվն աճել է
![]() Առնվազն 5 մարդ է զոհվել Բելգորոդի կենտրոնում գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտնում է Life-ը՝ Shot թելեգրամ-ալիքին հղումով։ Հեռուստաալիքի աղբյուրը նշել է, որ զոհվածների թվում են 2 երեխա և 3 տղամարդ։ Բացի այդ, ավելի քան 20 տուժած կա։ Mash-ը պարզաբանել է, որ առնվազն 44 մարդ վիրավորվել է քաղաքի կենտրոնում գնդակոծության հետևանքով։ Ըստ Shot-ի՝ Ուրազովոյում ուղիղ հարված է հասցվել մարզաառողջարանային համալիրին. վնասվել է մոտ 20 առանձնատուն։ Բնակիչներին խորհուրդ է տրվել ապաստարաններ մտնել։ Մինչ այս RBC-Ukraine հրատարակությունը գրել էր, որ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության ուժերը, հրթիռային հարձակում են գործել Բելգորոդի ռազմական թիրախների վրա։ Աղբյուրը Բելգորոդի վրա այսօրվա հարձակումն անվանել է «պատասխան միջոցառում»՝ ի պատասխան ուկրաինական քաղաքների գնդակոծությունների։ Նա նաև հայտարարել է, որ «միջոցառումները շարունակվելու են»: |

Վանաձորում վրաերթի ենթարկված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
10000:24
Վանաձորում վրաերթի ենթարկված երեխային սանավիացիայով տեղափոխել են Երևան
138Երեկ, 21:18
Անհայտ արկը հարվածել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաբարձր երկնաքերին
273Երեկ, 18:37
Արմավիրում կինը ծեծել է ամուսնուն, ապա այրել նրան
121Երեկ, 13:30
Զապորոժիեում ռուսական հարվածներից 2 մարդ է զոհվել, ևս 41-ը՝ վիրավորվել (տեսանյութ)
201Երեկ, 13:01
ԱՄԷ-ում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել
273Երեկ, 12:43
