Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Իսրայելն իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահն Էրդողանն է». Իսրայելի ԱԳՆ

1512
Ուրբաթ, 29 դեկտեմբերի, 2023 թ., 09:24
«Իսրայելն իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահն Էրդողանն է». Իսրայելի ԱԳՆ

Իսրայելն իր դեսպանին Անկարա չի վերադարձնի, քանի դեռ Թուրքիայի նախագահն Էրդողանն է: Այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը։

Հոկտեմբերի վերջին Անկարայի հռետորաբանության սրման ֆոնին Քոենը հայտարարել է դիվանագետներին հետ կանչելու մասին՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով։ Թուրքիան ևս խորհրդակցությունների համար հետ է կանչել Թել Ավիվից իր դեսպանին: