Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար են». Լավրով

652
Հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ., 10:48
«ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար են». Լավրով

Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները վնասակար են: Այս մասին ТАСС -ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Վնասակար ենք համարում Հայաստանի տարածքում ռուսական 102-րդ ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության վերաբերյալ դատողությունները: Ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ հիմնվելով ազգային շահերի և Հարավային Կովկասում կայունության ամրապնդման մեր պետությունների ընդհանուր խնդրի վրա»,- ասել է Լավրովը: