«Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով». Լավրով
![]() Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Հայաստանը փորձում է Ռուսաստանի հետ միությունը փոխարինել Արևմուտքի մշուշոտ խոստումներով: Այս մասին նա ասել է ТАСС-ին տված հարցազրույցում: «Ցավոք, պաշտոնական Երևանը փորձում է վերաձևակերպել իր արտաքին քաղաքական գիծը: Մոսկվայի հետ դաշնակցային կապն անգամ փոխարինում է ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնությամբ, այլ միայն մշուշոտ խոստումներով: Ռազմավարական շրջադարձի ուղեգիծն արդարացնելու համար հանրապետության բոլոր դժբախտություններում, ներառյալ Ղարաբաղի կորուստը, փորձում են մեղադրել Ռուսաստանին: Մենք բազմիցս խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին, հիմա իմաստ չունի կրկին թվարկել Հայաստանի իշխանությունների ոչ բարեկամական քայլերը: Հայաստանը Ռուսաստանի համար եղել և մնում է ռազմավարական գործընկեր Հարավային Կովկասում: Արևմտյան երկրները չեն ձգտում խաղաղություն և կայունություն բերել Հայաստան և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկաս: Այս բարդ իրավիճակից ելքն ակնհայտ է՝ բարձր մակարդակով կատարել Երևանի, Բաքվի և Մոսկվայի եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
