Պուտինը Հայաստանին խոստացել է անհրաժեշտ օգնությունը ԵԱՏՄ-ում նախագահության տարում
![]() Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի ողջ անհրաժեշտ օգնությունը՝ ԵԱՏՄ-ում վերջինիս նախագահության շրջանակներում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։ Նշելով, որ հունվարի 1-ից Ռուսաստանը Հայաստանին է փոխանցում ԵԱՏՄ-ում իր նախագահության գործառույթները, նախագահը հաջողություն է մաղթել «հայ գործընկերներին և ընկերներին»։ «Իհարկե, մենք նրանց կտրամադրենք ողջ անհրաժեշտ օգնությունը»,- ասել է Պուտինը։ Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին լրանում է ԵԱՏՄ-ի հիմնադիր պայմանագրի 10-ամյակը։ «Մենք այժմ նեղ հանդիպման ժամանակ պայմանավորվել ենք, որ հաշվի առնելով, որ սա հոբելյանական միջոցառում է, բոլորը համաձայնեցին իմ առաջարկին՝ 2024 թվականի մայիսին այս տարելիցին նվիրված գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում», - ասել է Պուտինը։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
