«Սաակաշվիլու վիճակը բարելավվել է». բժիշկներ
![]() 2022 թվականի մայիսից Թբիլիսիի մասնավոր «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու ընդհանուր վիճակը բարելավվել է: Այս մասին «Իմեդի» հեռուստաալիքի եթերում ասել է կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխայիձեն: «Սաակաշվիլու ընդհանուր վիճակը բարելավվել է: Սակայն լաբորատոր հետազոտությունների արդյունքներին պետք է ուշադիր լինել: Նրա ճնշումը պարբերաբար բարձրանում է: Այս փուլում մենք կարծում ենք, որ հիվանդը բավարարում է բոլոր այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են հիվանդանոցում բուժումը շարունակելու համար»,- ասել է Չխայիձեն: Վրաստանի ընդդիմադիր «Հանուն Վրաստանի» կուսակցությունն ավելի վաղ արդարադատության նախարարությանը կոչ է արել նախկին նախագահին բանտ տեղափոխել: Կուսակցությունում նշել են, որ Սաակաշվիլին լավ տեսք ունի, առցանց միանում է իր դատավարություններին և զբաղվում քաղաքական քարոզչությամբ: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
