Խերսոնում հրդեհներ են ռուսական հրթիռակոծության հետևանքով
943
Շաբաթ, 23 դեկտեմբերի, 2023 թ., 23:54
![]() Շաբաթ երեկոյան ռուսները զանգվածային հարձակում են իրականացրել Խերսոնի բնակելի թաղամասերի վրա, քաղաքում հրդեհներ են բռնկվել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ժամը 18:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 20:00-ին-խմբ.) ռուս զավթիչները զանգվածային հարձակում են սկսել Խերսոնի վրա։ Քաղաքի մի քանի շրջաններում հզոր պայթյուններ են որոտացել։ Սրանից հետո մի քանի հրդեհ է բռնկվել։ Հակառակորդն իր սովորույթի ուժով գրոհում է բնակելի թաղամասերը»,- ասել է քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ռոման Մրոչկոն։ Ավելի ուշ Խերսոնի շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը պարզաբանել է, որ ռուսները հարվածել են Խերսոնի կրիտիկական ենթակառուցվածքին։ «Գազի ցանցում հրդեհ է բռնկվել։ Հրթիռակոծվել է նաև բուժհաստատություններից մեկը»,- գրել է նա։ |

Ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներից մեկը մահացել է
12701:12
Նոր հեղեղումներ Նեպալում. հայտարարվել է տարհանում (տեսանյութ)
17000:48
Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը
18600:36
Թրամփի «էներգետիկ հրադադարից» հետո Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում գտնվող ջերմաէլեկտրակայանին և այլ օբյեկտների. կան զոհեր (տեսանյութ)
181Երեկ, 22:30
Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մահացել է
148Երեկ, 22:06
Իրանի փոխնախագահը հայտարարել է, որ միջուկային տեխնոլոգիաները պաշտպանված են ԱՄՆ-ի հարձակումներից
260Երեկ, 20:48
