«Մսավաճառների վրա դրված պահանջներն ինչ-որ տեղ անտրամաբանական են»․ Գարիկ Քեռյան
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մսավաճառների վրա դրված պահանջները ինչ-որ տեղ անտրամաբանական են: Երեկ սննդի անվտանգության աշխատակիցների ստուգայցն եմ դիտում Հ1-ով: Տեսուչը մսավաճառի վրա ակտ է գրում, որովհետև մսի վրա կնիք չկա: Նա էլ բացատրում է, որ այս մի բուդը կիսել և վաճառել է և կնիքը մնացել է այն մյուս հատվածի վրա: Տեսուչն էլ պատասխանում է, որ այդ դեպքում այլ «գործընթաց» պետք է սկսել: Լավ է, որ մսավաճառները դեռ դիմանում են: Իմ մտքով էլ անցավ, որ շատ լավ կլինի հանուն մեր բնակչության առողջության համար օրինակ կնքել բոլոր վարունգներն ու պոմիդորները՝ հատ հատ: Չէ՞ որ մի կնքված վարունգը կարող է ստուգված լինել, իսկ չկնքվածը թունավոր: Եվ այսպես շարունակել, մինչև որ կստեղծենք հարյուր հազարանոց կերած խմած, փամփլիկ ձեռքերով սննդի անվտանգության տեսուչների զորք, ընդդեմ տանջված չարչարված, առավոտից երեկո ոտքի վրա, ցրտին ու շոգին տառապող «օլիգարխ» մսավաճառների»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
