Եվգենի Պրիգոժինի սպանությունը Պուտինի հրամանով կազմակերպել է Նիկոլայ Պատրուշևը. #WSJ
![]() «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար, գործարար Եվգենի Պրիգոժինի սպանությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով կազմակերպել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով արևմտյան հատուկ ծառայություններում անանուն աղբյուրները: Թերթը նշում է, որ դեռ 2022 թվականի ամռանը Պատրուշևը սկսել է Պուտինին զգուշացնել Պրիգոժինի աճող ազդեցության սպառնալիքի մասին: Այնուամենայնիվ, նախագահը չի լսել նրան, քանի, որ ինչպես կարծում էին Կրեմլում, «Վագներ»-ի վարձկանները հաջողության էին հասնում Ուկրաինայում մարտի դաշտում: Թերթի զրուցակիցներիc մեկը նշել է, որ իրավիճակը փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին: Այդ ժամանակ Պրիգոժինը զանգել է Պուտինին և կոպիտ ձևով բողոքել զինամթերքի պակասից, որը մեծ կորուստների է հանգեցնում: Այդ պահին Պուտինի աշխատասենյակում է եղել Պատրուշևը, նշում է WSJ-ի աղբյուրը: Պրիգոժինի հետագա բողոքները Պուտինն անտեսել է: Պատրուշևը դա ընկալել է որպես Պրիգոժինից ընդմիշտ ազատվելու հնարավորություն: Թերթը նշում է, որ այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ պայմանավորվել են վարձկաններին ուղարկել Բելառուս, իսկ նախագահը խոստացել է դադարեցնել ապստամբների հետապնդումը, Պատրուշևն անցել է Պրիգոժինին սպանելու պլանի մշակմանը: Թերթի աղբյուրների խոսքով՝ ավելի ուշ Պուտինին ցույց են տվել այդ պլանը, վերջինս չի առարկել: Արևմտյան հատուկ ծառայություններում WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ փոքր ռումբ է տեղադրվել Embraer-135 մասնավոր ինքնաթիռում, որում գտնվել է Պրիգոժինը: Թռիչքից կես ժամ անց ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
