Երևան`   +6 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

Եվս 16 նահանգ պահանջել է թույլ չտալ Թրամփին մասնակցել ընտրություններին

1495
Հինգշաբթի, 21 դեկտեմբերի, 2023 թ., 11:48
Եվս 16 նահանգ պահանջել է թույլ չտալ Թրամփին մասնակցել ընտրություններին

ԱՄՆ ևս 16 նահանգ պահանջել է թույլ չտալ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին մասնակցել ընտրություններին, գրում է New York Times-ը: Ավելի վաղ Կոլորադոյի Գերագույն դատարանն էր Թրամփին արգելել մասնակցել 2024 թվականի նախագահական ընտրություններին:

«Առնվազն 16 նահանգներում քննարկվում են դատական հայցեր. հեղինակները պնդում են, որ Թրամփն իրավունք չունի ընտրվել նախագահի պաշտոնում՝ համաձայն Սահմանադրության 14-րդ փոփոխության»,- գրում է թերթը:

Հայցերում ասվում է, որ Թրամփը մասնակցել է 2021 թվականի հունվարի 6-ի Կապիտոլիումի գրոհին: