Սպառնացել են հրկիզել նավերը, նետել են բենզինով լցված շշեր. ՔԿ-ն՝ Գեղարքունիքում կատարվածի մասին
![]() ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից 2023թ. դեկտեմբերի 19-ին ՀՀ քննչական կոմիտե ստացվել են հաղորդումներ և դրան կից փաստաթղթեր, համաձայն որոնց՝ 2023թ․ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 1240-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ, 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում։ Այդտեղ նրանց են մոտեցել մոտ 200 ձկնորսական նավակներ: Ըստ հաղորդման՝ դրանցում գտնվող դիմակավորված բազմաթիվ անձինք պարեկների և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նավերի վրա գտնվող անձնակազմի հասցեին հնչեցրել են հայհոյանքներ, սպառնացել են հրկիզել նրանց և նավերը, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել նավի վրա գտնվող աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը, նախնական տվյալներով, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Աղբյուրը` ՔԿ |

«Աշխատանքային այցով ժամանեցի Թուրքիայի Հանրապետություն». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5409:06
Ալիևն ու կինը Էրդողանի հրավերով Թուրքիայում են
232Երեկ, 19:55
Ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
126Երեկ, 17:24
«Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու պետական մարմիններից». ՄԻՊ
131Երեկ, 15:36
«Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել». ՔԿԾ
134Երեկ, 13:00
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա
115Երեկ, 08:54
