«Մագնիտսկու ցուցակին Հայաստանը չի միացել». ԱԳՆ խոսնակ
289
Երեքշաբթի, 19 դեկտեմբերի, 2023 թ., 12:54
![]() ԵՄ խորհրդի դեկտեմբերի 4-ի սահմանափակող միջոցների վերաբերյալ որոշմանը ՀՀ-ն չի միացել: Այս մասին «Sputnik Արմենիա»-ին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: «Ելնելով արտաքին քաղաքական առաջնահերթություններից և ԵՄ հետ գործընկերության շրջանակներում՝ ՀՀ-ն դիտարկում և հաճախ միանում է ԵՄ հայտարարությունների՝ ցուցաբերելով իր աջակցությունն ու համերաշխությունը դրանցում արծարծվող հարցերի վերաբերյալ: Բայց դեկտեմբերի 4-ի որոշմանը (2023/2721) ՀՀ-ն չի միացել, ինչպես դա երևում է նաև ԵՄ խորհրդի դեկտեմբերի 17-ի հաղորդագրությունից: ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մագնիտսկու ցուցակին Հայաստանի միանալու մասին հայտարարությունը խմբագրվել է։ Հայտարարությունից հանվել են Հայաստանի ու Ադրբեջանի մասին հիշատակումները»,- ասել է նա: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
