«Ո՞վ է թերացումների համար ձեզ պատժելու». ՔՊ-ականները քննադատում են ԲՏԱ նախարարին
![]() «Երբ նայում ենք հաշվեքննության արդյունքները, այո՛, առաջին տպավորությունն է, որ ոչինչ չի արվել, շատ բացասական արդյունքներ ունենք, ռազմավարությունով սահմանված միջոցառումներ ունենք, որոնք չեն կատարվել։ Բայց եթե փորձենք նայել արված աշխատանքով և ընդունենք մի փաստ, որ թվայնացումը շարունակական պրոցես է, էդ պարագայում որոշ միջոցառումներ ոչ թե պետք է ավարտվեն, այլ շարունակական բարելավման տեղ ունեն. նման մոտեցումով ենք շարժվել առաջ»,- «ՀՀ թվային փոխակերպման գործընթացի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացության քննարկման ժամանակ, ասաց ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ ՔՊ-ականները սկսեցին խիստ քննադատել նախարարին: «Հաշվեքննությունն ամբողջությամբ բացասական ձևակերպումներով է համեմված՝ չի իրականացվել, չի կատարվել, ստանդարտներ չեն մշակվել, ժամկետներ չեն պահպանվել, միջոցառումները 10-ից 10-ը չի կատարվել և այլն: Ձեր ղեկավարած գերատեսչությունը պետք է առաջնորդություն ստանձներ թվայնացման ռազմավարության ի կատար ածման»,- ասաց ՔՊ-ական Նարեկ Զեյնալյանը: «Ո՞վ է ձեր թերացումների համար ձեզ պատժելու»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
