Պուտինը տեսաուղերձով դիմել է ԱՊՀ երկրների ղեկավարներին
![]() Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում հանդիպել ԱՊՀ երկրների առաջնորդների հետ: Այս մասին նա ասել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, որը Կրեմլի մամուլի ծառայությունը հրապարակել է Telegram-ի իր ալիքում: «Կխնդրեի՝ ամենաջերմ ողջույնները փոխանցել ձեր պետությունների առաջնորդներին, որոնց հետ, հույս ունեմ, հանդիպել դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում և ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը»,-ասել է Պուտինը: Մինչ այդ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Դեկտեմբերի սկզբին Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին է փոխանցել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգ ժամանելու հրավերը: Իսկ նոյեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ նիստին և ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Նշենք, որ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 26-ին: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
