«Համմուրաբի թագավորի օրենքները` բաղկացած 282 օրենքներից». Խաժակ Սիրեկանյան
643
Երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2023 թ., 02:06
Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համմուրաբիի օրենքները Օրենքները ստեղծվել է մ․ թ․ ա․ 1755-1752թթ-ին Բաբելոնում և ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի (Ք.ա.1792-1750թթ) կողմից։ Օրենքները հայտնաբերվել են 1901-1902թթ, հին իրանական Սուզա կամ Շոշ քաղաքի պեղումներից և հիմա պահվում է Լուվրում: Օրենքները գրված են աքքադերենով: Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից: Քանդակում պատկերված է բաբելոնյան Շամաշ աստվածը, ով օրենքները տալիս է Համմուրաբի արքային: Օրենքները սկսվում է հետևյալ ձև..... Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։ Այսուհետև․ -Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։ -Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։ -Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։ -Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։ -Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։ -Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։ -Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։ -Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։ -Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։ Եզրափակման մեջ ասված է․ «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։