Երևան`   +7 °C
Այսօր`   Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.

«Ուկրաինան կսկսի աշխատել ԵՄ-ի հետ՝ բանակցություններին պատրաստվելու համար»․ Ստեֆանիշինա

1203
Շաբաթ, 16 դեկտեմբերի, 2023 թ., 11:30
«Ուկրաինան կսկսի աշխատել ԵՄ-ի հետ՝ բանակցություններին պատրաստվելու համար»․ Ստեֆանիշինա

Ուկրաինայի կառավարությունը հաջորդ շաբաթ կսկսի բանակցությունները Եվրոհանձնաժողովի հետ՝ նախապատրաստելու Ուկրաինայի՝ դեպի ԵՄ շարժվելու քայլերի հերթականությունը, BBC-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի և Եվրոտլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

«Մեր աշխատանքները ծրագրված են առաջիկա երեք ամիսների համար․ կպատրաստենք բանակցային շրջանակ, կնախապատրաստվենք բանակցություններին և կձևավորենք բանակցային թիմեր։ Գործընթացը սկսվել է»,- ասել է Ստեֆանիշինան։

Հիշեցնենք՝ ԵՄ առաջնորդները համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Կիևի հետ․ Հունգարիան դեմ էր արտահայտվել։