Զելենսկին ողջունել է Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը. #Aljazeera
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է Բրյուսելի գագաթնաժողովում ընդունված որոշումը, այս մասին գրում է Aljazeera-ն: ԵՄ առաջնորդները համաձայնել են անդամակցության բանակցություններ սկսել Կիևի հետ, բայց Հունգարիան սպառնացել է արգելափակել Ուկրաինային կարևորագույն ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրերը: «Հույսի հստակ ազդանշան՝ իր ժողովրդի և մեր մայրցամաքի համար»,- սոցցանցի իր էջում գրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, որը հյուրընկալում է Բրյուսելի գագաթնաժողովը: Զելենսկին ողջունել է այս որոշումը՝ որպես «հաղթանակ Ուկրաինայի համար»: «Հաղթանակ Ուկրաինայի և ողջ Եվրոպայի համար: Հաղթանակ, որը ոգեշնչում է»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում: Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ դա «ռազմավարական որոշում էր»: |

«Սահմանադրությունը պետք է ձևավորի ժողովուրդը, ոչ թե հերթական իշխանությունը»․ Մհեր Կարագոզյան
4220:42
Ուկրաինան պլանավորում է նոր հարձակումներ՝ Ղրիմի կամուրջը լիովին ոչնչացնելու համար
6220:24
«Համաշխարհային քարտեզագրության մեջ ընդունված է Հայաստան պատմաաշխարհագրական անունը»․ Հայկ Դեմոյան
7520:00
«Զինծառայողների ծնողներին բուժհաստատություններում ասում են՝ պետպատվերի լիմիտն սպառվել է»․ Կարեն Հեքիմյան
9919:48
«Հայաստանում վաղուց իրական քաղաքացիական հասարակություն չկա»․ Արա Պողոսյան
10518:54
«Ավինյանը 2 թաղապետի ազատել է պաշտոնից՝ ցույց տալով, որ ինքը «մաքրվում» է»․ Ոսկան Սարգսյան
10118:36
