Ուկրաինայում դոլարի փոխարժեքը հասել է պատմական առավելագույնի
![]() Ուկրաինայի Ազգային բանկը (ՈՒԱԲ) պատմության մեջ առաջին անգամ դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացրել է 37 գրիվնայից։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը։ ՈՒԱԲ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ դոլարի փոխարժեքը սահմանվել է 37,02 գրիվնա, եվրոյինը՝ 39,92 գրիվնա։ Ավելի վաղ՝ աշնանը, փոխանակման կետերում ոչ պաշտոնական փոխարժեքը հասել էր 43 գրիվնայի մեկ դոլարի դիմաց: Վերլուծաբանները կանխատեսում են, որ տարվա ընթացքում միջին փոխարժեքը կկազմի մոտ 40 գրիվնա մեկ դոլարի դիմաց»,- նշել է գործակալությունը։ Հոկտեմբերի 3-ին Ուկրաինայում կարգավորիչը հայտարարել է գրիվնայի ճկուն փոխարժեքի ներդրման մասին։ Միաժամանակ, Ազգային բանկը բարձրացրել էր գրիվնայի պաշտոնական փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ հույս ունենալով պահպանել տեղական արժույթի փոխարժեքը՝ փոխհատուցելով «կառուցվածքային արժույթի դեֆիցիտը» և կանխելով գրիվնայի փոխարժեքի զգալի տատանումները։ Սակայն արդեն հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի բնակիչներն սկսել են զանգվածաբար դոլար գնել՝ վախենալով գրիվնայի փլուզումից։ Նույն օրը Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը Telegram-ի իր ալիքում հրապարակել էր ուկրաինական բանկերից մեկում տարադրամի փոխանակման էլեկտրոնային հերթի կտրոնի լուսանկարը, որտեղ գրված է, որ «հերթում սպասում է 345 մարդ»։ |

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
224Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
34709.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
12509.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
15509.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
13509.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
17206.11.2026, 15:36
