Մանրամասներ՝ Հորդանանի միջնադարյան ամրոցում գտնված հայերեն արձանագրությունների վերաբերյալ
![]() ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը բուհում դեկտեմբերի 13-ին կայացած դասախոսության շրջանակում մանրամասներ է ներկայացրել Հորդանանի Շոուբակ ամրոցի արշավախմբի հնագիտական հետազոտությունների արդյունքում հայտնաբերված նորահայտ հայերեն արձանագրություններով վերաբերյալ։ «Մենք արդեն 10 տարուց ավելի է համագործակցում ենք Ֆլորենցիայի համալսարանի Միջնադարյան հնագիտության բաժնի հետ։ Մենք հետազոտել ենք Մետաքսի ճանապարհի վայոցձորյան հատվածը։ Շուտով լույս կտեսնի մեր «Եղեգիս» գիրքը՝ նվիրված մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանում Վայոց Ձորի առանձնահատուկ դերակատարմանը։ Որպես Մետաքսի ճանապարհի կարևոր կենտրոն նաև կենտրոնացել ենք նաև Դվին քաղաքի պեղումների վրա։ Հայ-իտալական արշավախումբը արդեն երրորդ տարին է համատեղ պեղումներ է անցկացնում նաև Դվինում։ Քանի որ մեր գործընկերները նաև Ֆլորենցիայի համալսարանի Պետրա-Շոուբակ հնագիտական արշավախմբի անդամներն են, մենք շատ սերտ կապերի մեջ ենք, և մի անգամ չէ, որ խոսել ենք հատկապես խաչակիրների ժամանակաշրջանի հայ Կիլիկիայի հարաբերությունների, այդ տարածքներում հայերի դավանական, մշակութային ներկայության մասին։ Շատ ուրախալի էր, որ մեր հնագետները Շոուբակի պեղումների ժամանակ պատահաբար՝ ոչ մշակութային շերտում, թափվածքը հեռացնելիս գտել են սալաքար՝ հայերեն արձանագրություններով»,-մանրամասնեց Պետրոսյանը՝ հավելելով, որ այնտեղ են մեկնել հնագետ, Դվինի արշավախմբի անդամ Տատյանա Վարդանեսովայի հետ։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
