Քննարկվել է նորահայտ օբյեկտներին պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա հինգերորդ նիստում քննարկվել է մի շարք նորահայտ օբյեկտների պատմության և մշակույթի հուշարձանների կարգավիճակ տալու հարցը։ Նորահայտ հուշարձաններից է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Հուշարձան արցախյան ազատամարտի հերոսներին» (1990-ական թթ.) հուշակոթողը։ Արագածոտնի մարզի Ավան գյուղի «Հնավայր Տիրինկատար» (պետ․ ցուցիչ՝ 2.12.34) հուշարձանի տարածքում գտնվող 12 վիշապաքարերը (Մ․թ․ա․ IV-II հազ.) ստացել են հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հնավայրը հայտնաբերվել է 2012 թ. և 2012-2016 թթ. ուսումնասիրվել է հայ-գերմանական համատեղ արշավախմբի կողմից: Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող Բնակելի տանը (1860-1870-ական թթ.)։ Տեղացիների վկայությամբ՝ այս տանը ծնվել է հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթեոս Սարգսյան, 1863-1915 թթ.): Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջան խորանով եռանավ եկեղեցին (1906-1907 թթ.) ստացել է տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ, իսկ նույն մարզի Ջրաձոր գյուղի քարայրների համալիրը (XVIII-XX դդ.)՝ հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Համալիրը բաղկացած է երեք քարե դռներ ունեցող քարայրներից: Հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակատեղիին (Ք.ա. VI հազ.)։ 2022 թ. հայտնաբերել է հայ-ֆրանսիական համատեղ արշավախումբը: 2022-2023 թթ. կատարվել են պեղումներ: Քննարկվել են նաև քաղաքատեղի Էրեբունի (ԱՐԻՆ ԲԵՐԴ) (մ.թ.ա. VIII-III դդ., պետ․ ցուցիչ՝ 1.5.19 Հ), Արագածոտնի մարզի Ավան գյուղի Հնավայր Տիրինկատար (մ.թ.ա. VI հազ. վերջ - II հազ. սկիզբ, մ.թ.ա. II հազ. վերջ, մ. թ. IX-XVIII դդ., պետ. ցուցիչ՝ 2․12.34), Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի ամրոց «Սպիտակ բերդ» (մ.թ.ա. 2-1-ին հազ.-մ.թ. 10-րդ դ., պետ․ ցուցիչ՝ 4.20.1), Հայրավանք գյուղի բնակատեղի, մ.թ.ա. 2-1-ին հազ., վանական համալիր Հայրավանք, 9-13-րդ դդ., (պետ․ ցուցիչ՝ 4.59.1, 4.59.1.1), Կոտայքի մարզի Թեղենիք գյուղի «Ամրոց Թղիթ» (Ք.ա. 13-9-րդ դդ., միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6.32.1) և ևս 33 այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Նախագծերի մի մասը հանձնաժողովի առաջարկների և դիտողությունների հիման վրա ուղարկվել է լրամշակման։ |

«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
149Երեկ, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
79324.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
20423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
19523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
51719.09.2026, 16:12
